AM
20 Դեկտեմբեր 2012 - 09:50 AMT

Ռուբեն Հակոբյան. Միասնական թեկածուի հարցը աղճատեց ընդդիմությունը

Հայաստանի քաղաքական դաշտը չի նպաստում միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրմանը և միասնական ընդդիմադիր թեկածուի հարցը աղճատեց և որոշակի պառակտում մտցրեց ընդդիմության շարքերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Անդրադառնալով «Ժառանգության» գալիք համագումարին, նա ասաց, որ բոլոր քաղաքական ուժերի հետ այժմ ընթանում են բանակցություններ, նախապատրաստական աշխատանքներ: Նա հայտնեց, որ համագումարն անցնելու է Հայաստանի համար նոր ձևաչափով:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այսօր կան քաղաքական ուժեր, որոնք գալիք նախագահական ընտրություններում ցանկանում են հանդես գալ «Ժառանգության» հետ: Իսկ ամենակարևոր հարցը, ըստ Հակոբյանի, ընդդիմադիր զանգվածի պահպանումն է: «Ընդդիմությունը պետք է այնպիսի ձևաչափով հանդես գա նախագահական ընտրություններում, որպեսզի պահպանվի ընդդիմադիր ընտրազանգվածի ներուժը»,- ասաց նա: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ունի բոլոր նախադրյալները, պոտենցիալը, որպեսզի դառնա ընդդիմության միասնական թեկնածուն: