2012-ի նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5 տոկոսով 2011-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 6,7 տոկոսով: Միաժամանակ, 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7,1 տոկոսով:2012-ի նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 3,6 տոկոսով, միաժամանակ ամսական կտրվածքով արձանագրվել է 1,4 տոկոս գնաճ: 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ գնաճն ավելացել է 2,5 տոկոսով:
Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ:
2012-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 4.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի:






