AM
20 Դեկտեմբեր 2012 - 12:42 AMT

Կաթնամթերքի գները Ամանորի նախաշեմին արդեն բարձրացել են միջինը 10 դրամով

Մանրածախ առևտրի կետերում արդեն նկատվում է կաթնամթերքի գների բարձրացում: Մի շարք արտադրողներ, օգտվելով ամանորյա իրարանցումից, բարձրացրել են իրենց արտադրանքի գները: «Կաթնամթերքի նոր խմբաքանակը մենք վաղը կստանանք բարձրացված գներով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է մայրաքաղաքի խանութներից մեկի վաճառողը:

Իսկապես, ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, մասնավորապես, «ԱՐԶՆԻ ԿԱԹ» ՍՊԸ-ն արդեն բարձրացրել է իր արտադրանքի գները: «Գների բարձրացումը միանշանակ կապված է գալիք տոների հետ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: Աղբյուրի խոսքով, կաթնամթերքի գներն ընկերությունն արդեն բարձրացրել է միջինը 10 դրամով:

Սակայն կան ընկերություններ, որոնք առայժմ չեն պատրաստվում բարձրացնել իրենց արտադրանքի գները, դրանց շարքում` «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ն: