AM
20 December 2012 - 17:52 AMT

Dropbox-ը ձեռք է բերել Snapjoy-ը` լուսանկարների կառավարման և պահպանման օնլայն-ծառայությունը

Dropbox-ը շարունակում է «ամպային» սթարթափերի գնումը: Audiogalaxy-ից հետո այն ձեռք է բերել նաև Snapjoy-ը` լուսանկարների կառավարման և պահպանման օնլայն-ծառայությունը:

Snapjoy-ը հիմնադրել են Ջեյ Փի Ռենը և Մայքլ Դվոնը: Ծառայության միջոցով կարելի է նկարները ներբռնել «ամպի» մեջ, ապա դրանք դիտել ցանկացած սարքավորման վրա: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: