Siemens կոնցեռնը էներգետիկ սեկտորում կկրճատի 1100 աշխատատեղ, փոխանցում է Assciated Press-ը: Կրճատումն իրականացվելու է Գերմանիայում` նախ և առաջ ՋԷԿ-երում, ինչպես նաև նավթային և գազային ոլորտներում:
Ծրագրվում է, որ աշխատակիցների թվի կրճատումը իրականացվելու է ոչ թե աշխատանքից հեռացնելու, այլև թափուր աշխատատեղերի փակման միջոցով: Siemens-ի էներգետիկ սեկտորում աշխատում է մոտ 86 հազար մարդ, որնցից 28 հազարը Գերմանիայում:
2011-2012 ֆինանսական տարվա 9 ամիսների ընթացքում կոնցեռնի մաքուր եկամուտը նվազել է 34,7 տոկոսով` հասնելով 3,322 մլրդ եվրոյով: