Apple ընկերությունը վիճարկում է ԱՄՆ վճռաբեկ դատարանի որոշումը ավելի վաղ Կալիֆորնիայի դատարանի կողմից Samsung Galaxy Nexus սմարթֆոնների վաճառքի արգելքի որոշումը չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
ԱՄՆ վճռաբեկ դատարանը հոկտեմբերին չեղյալ է հայտարարել Կալիֆորնիայի դատարանի կողմից սահմանված Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքի վրա դրված արգելքը: Արգելքն ի սկզբանե դրվել էր Samsung-ի հասցեին Apple-ի մեղադրանքների պատճառով` կապված պատենտավորված տեխնոլոգիան օգտագործելու հետ:
Apple հայտարարության համաձայն, վճռաբեկ դատարանը պետք է վերանայի իր որոշումը և կրկին արգելք սահմանի Galaxy Nexus-ի վաճառքի վրա մինչև ընկերությունների միջև հիմնական դատավարությունը:
Apple-ի և Samsung-ի գլոբալ պատենտային դիմակայությունը, որոնք մեղադրում են միմյանց բջջային սարքերի հիմքում ընկած տեխնոլոգիաները և դիզայնն անօրինական կերպով պատճենելու մեջ, տևումէ 2011-ի գարնանից: