AM
21 Դեկտեմբեր 2012 - 09:23 AMT

Հայաստանի անցակետերում և օդանավակայաններում կիրականացվի վիճակագրական հետազոտություն

2013թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանի Բագրատաշենի, Մեղրիի,Այրումի և Բավրայի սահմանային անցակետերում, ինչպես նաև Երևանի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Շիրակ օդանավակայանիանցակետերում կիրականացվի վիճակագրականհետազոտություն: Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ազգայինվիճակագրական ծառայությունը, Հայաստանի Ազգային մրցունակությանհիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայիմրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Գերմանիայի միջազգայինհամագործակցության ընկերակցության (GIZ) Հարավային Կովկասում մասնավորհատվածի զարգացման ծրագիրը ստորագրեցինհուշագիր` ազդարարելով Հայաստանում զբոսաշրջության վիճակագրականհետազոտության մեկնարկը:

Հետազոտության նպատակն է իրականացնել հանրապետություն ժամանողների ևհանրապետությունից մեկնողների շրջանում զբոսաշրջիկների վերաբերյալհնարավորինս հավաստի տվյալների հավաքագրում, որոնք կբնորոշեն զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը, ժամանման և մեկնմաննպատակը, ճամփորդության կազմակերպման եղանակները, կատարված ծախսերը ևզբոսաշրջիկների սեռատարիքային կազմը: Վերջնական զեկույցը նորացված տվյալներ կներկայացնի շուկայի հիմնական հատվածների վերաբերյալ, կհեշտացնիզբոսաշրջության զարգացման ազգային ռազամավարության վերանայումը և կխթանիզբոսաշրջության նոր փաթեթների մշակումը: Զեկույցը նաև կօգնի որոշել զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերըև զբոսաշրջության ոլորտում վաճառքը, եկամուտները և հասույթը ավելացնելուհնարավորությունները: Հավաքագրված տվյալները կօգտագործվեն զբոսաշրջությանը վերաբերող տնտեսական ցուցանիշները հաշվելու ևՀայաստանում զբոսաշրջային սատելիտային հաշիվ (Tourism Satellite Account)համակարգ ներդրելու համար:

Վերջինս գնահատում է ոլորտի ապրանքներն ուծառայություններն ըստ միջազգային դասակարգումներ՝ հնարավորություն տալովայլ երկրների հետ հավաստի համեմատություններ կատարել:

Վերջնական զեկույցը կհրապարակվի 2014 թվականին: