AM
22 June 2005 - 07:13 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հուլիսի 23-25-ը Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային երիտասարդական գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիությունը գիտական 3 ոլորտներում` հասարակագիտությունում, բժշկակենսաբանական եւ տեխնիկական գիտություններում: «Տեղեկատվական տեխնոլոգիաների առկա վիճակն ու զարգացման հեռանկարները Հայաստանում», «Կենսաինֆորմատիկա. Համակարգչային թաղանթաբանություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ դրանց զարգացման հիմնախնդիրները հասարակագիտության ոլորտում» թեմաներով զեկուցումներով կներկայանան այդ ոլորտի մասնագետներ: Գիտաժողովի աշխատանքները ղեկավարելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: Գիտաժողովի վերջին օրը, որի ընթացքում կամփոփվեն գիտաժողովի արդյունքները եւ կշնորհվեն «Լավագույն զեկուցում» մրցանակները, կնախագահի ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Ա. Սահրադյանը: