AM
24 December 2012 - 15:40 AMT

ԶԼՄ-ներ. 2013թ մարտին Apple-ը կթողարկի iPad-ի 5-րդ սերունդը

Apple ընկերությունը 2013թ մարտին կթողարկի iPad-ի 5-րդ սերունդը, որը նախորդից ավելի թեթև և բարակ կլինի, հաղորդել է ճապոնական Macotakara բլոգը` հղելով աղբյուրին, որը ծանոթ է պլանշետի հետ կապված ծրագրերին:

Ինչպես սպասվում է, iPad-ի նոր մոդելը որոշակիորեն նման կլինի iPad mini-ին: Մասնավորապես էկրանի շրջանակը պետք է նշանակալիորեն բարակի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: