AM
25 Դեկտեմբեր 2012 - 06:07 AMT

«Ժողովուրդ». Բաղդասարովը ցանկանում է վաճառել «Միկա ցեմենտը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է,որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Թերթի տեղեկություններով` գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա, և այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանել կովերին: Տեղեկություն կա, որ Հրազդանի «Միկա ցեմենտ»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաև ողջ գործարանը: Լուրը ճշտելու նպատակով թերթը դիմել է գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, որն ասել է. «Գործարանի վաճառքի հետ կապված` Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա իմ գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է կովերի վաճառքին, ապա նման բան չկա»: Թերթի թղթակիցը տնօրենից հետաքրքրվել է, թե ինչու են մի քանի տասնյակ աշխատակիցների ազատել աշխատանքից: «Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հեռացրել, այլ իրենց հետ մեր պայմանագիրն ավարտվել է, ընդամենը այդքանը»,-նշել է նա: