Մոսկվայում բնակվող Հայաստանի քաղաքացիների մեկ երրորդից ավելին արդեն մասնակցել է ՀՀ նախագահի ընտրություններին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով` Մոսկվայի ժամանակով 16:30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 4 հազար մարդուց 1600-ը: «Ընտրություններն անցնում են բնականոն եւ առանց որեւէ միջադեպի: Ընդհակառակը, նկատվում է ընտրողների մեծ ակտիվություն», – նշել է Արմեն Սմբատյանը: