AM
25 Դեկտեմբեր 2012 - 09:31 AMT

Պահպանողական կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից և ԱԺ ՀԱԿ դաշինքից

Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից և ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԿ նախագահ՝ Միքայել Հայրապետյանը: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, ՀԱԿ-ից դուրս գալու պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելն է:

«Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետևողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի և արևմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար»,- ասաված է հայտարարության մեջ: