ABBYY ընկերությունը Android-ի համար ծրագիր է թողարկել, որը կարող է ճանաչել սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկով նկարված տեքստը և այն թարգմանել այլ լեզուներով:
Ծրագիրը կոչվում է ABBYY Textgrabber+Translator: Google Play-ում այն արժե 100 ռուբլի:
Թարգմանությունն իրականացվում է Google Translate ծառայության միջոցով և հնարավոր է միայն այն դեպքերում, երբ բջջային սարքավորումը միացված է ինտերնետին: