AM
25 December 2012 - 17:25 AMT

Microsoft-ի երկու ղեկավարներից մեկը հայտարարել է 2014-ին ընկերությունից հեռանալու մասին

Կրեյգ Մանդին` Microsoft-ի 2 ղեկավարներից մեկը, ով ժամանակին փոխարինել է կոռպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսին, հայտարարել է 2014-ին ընկերությունից հեռանալու մասին, հաղորդում է Reuters-ը:

Նա արդեն լքել է Microsoft-ի հետազոտական բաժանմունքի ղեկավարի իր պաշտոնը և հաջորդ տարվա ընթացքում աշխատելու է որպես ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: