AM
27 June 2005 - 04:38 AMT

SYNOPSYS ARMENIA-Ն ՄՏԱԴԻՐ Է ԱՆՑՆԵԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Synopsys Armenia CJSC SC աշխատում է Հայաստանում վերջնական ապրանքի արտադրություն սկսելու ուղղությամբ: Այդ մասին .am թղթակցին է հայտնելSynopsys ընկերության նախագահ Աարտ դե Ջիասը: Նրա խոսքերով, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մեծ աշխատանք են տարել այդ ուղղությամբ, որոնք ըստ արժանվույն են գնահատվել, եւ ինչպես ենթադրում է Synopsys-ի նախագահը, այդ նախաձեռնությունը կիրագործվի մոտ ապագայում: Անդրադառնալով Synopsys-ի կողմից նոր հայկական ձեռնարկությունների ձեռք բերման հնարավորություններին` ընկերության ղեկավարը հաղորդել է, որ «առաջիկա մի քանի տարում մենք նախատեսում ենք մեր շահերը կենտրոնացնել Synopsys Armenia CJSC SC աճի վրա»: Խոսելով հայկական շուկայի խնդիրների մաին` Աարտ դե Ջիասը կարծիք է հայտնել, որ ոլորտի աճի դինամիկան Հայաստանում ուղղակիորեն կախված է ուսուցում անցած մասնագետների քանակից: Միակ օրենսդրական բացթողումը Աարտ դե Ջիասը համարում է պարտադիր ծառայությունը ՀՀ բանակում: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է գնալ որոշ զիջումների, որպեսզի լավագույն ուսանողները կարողանան անցնել առավել խորացված ուսուցում` դրանով իսկ արագացնելով երկրի համար գերակա ճյուղի զարգացումը»,-ասում է նա: Հայ մասնագետների ուժեղ կողմերի մասին Աարտ դե Ջիասը ասել է, որ հայկական շուկայի առանձնահատկությունը կազմաված է մի քանի գործոնների համադրությունից: «Նույն էժան աշխատուժը, անկասկած շատ կարեւոր է, սակայն, մեզ հետաքրքրում է նաեւ արտադրանքի որակը: Մենք գործ են սկսում աշխարհի շատ տեղերում, սակայն ոչ ամեն տեղ ենք շարունակում այն: Եվ այդ համատեքստում ցանկանում եմ ասել, որ Հայաստանում մենք մեր գործը կշարունակենք»,-հայտարարել է նախագահը: