AM
27 December 2012 - 06:23 AMT

2013-ին Samsung-ը ծրագրում է շուկա ներմուծել ավելի քան կես միլիարդ բջջային հեռախոսներ

Հարավակորեական Samsung ընկերությունը ծրագրում է 2013-ին շուկա ներմուծել ավելի քան կես միլիարդ բջջային հեռախոսներ, գրում է հարավկորեական Korea Times պարբերականը` հղելով Samsung-ի ներմուծումներին քաջատեղյակ աղբյուրին:

Վերլուծաբանների գնահատմամբ, Samsung-ն ընթացիկ տարվա արդյունքում կվաճառի մոտ 420 մլն բջջային հեռախոս:

Այսպիսով, ընկերությունը մտադիր է 2013-ին մատակարարման ծավալներն ավելացնել ավելի քան 20 տոկոսով: