Ուկրաինան 2012-ին անցած տարվա համեմատ կրճատել է հացահատիկի բերքը 18,5 տոկոսով` մինչև 46,2 մլն տոննա, այդ թվում` 15 մլն տոննա ցորեն: Դա 1991-ից ի վեր երկրի անկախության տարիներին երրորդ ցուցանիշն է, հաղորդել է ագրարային քաղաքականության և պարենի նախարարի առաջին տեղակալ Իվան Բիսյուկը:
Ագրարային հիմնադրամում այսօր կուտակված է 1,8 տրլն հացահատիկ, և այդ ծավալը բավական է պարենային անվտանգության ապահովման համար: Նա հավաստիացրել է, որ կառավարությունը, ագրոքաղաքականության նախարարությունը և Ագրարային հիմնադրամը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի հացի գործարաններն ապահովվեն ալյուրով ընդունելի գնով:






