«Ժամանակ»-ը գրում է, որ ամենայն հավանականությամբ, 2013թ. «Նաիրիտ» գործարանը կունենա նոր ներդրող: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա ասել է, որ ներդրումային ծրագիր իրականացնելու համար 5 ընկերություններ են հայտ ներկայացրել: Բայց նախարարը չի ցանկացել ասել, թե դրանք որ ընկերություններն են:
Մովսիսյանը «Ժամանակի» հետ զրույցում շաբաթներ առաջ հաստատել էր, որ «Նաիրիտ» գործարանի համար հայտ է ներկայացրել նաև ռուսական նավթագազային «Իտերա» ընկերությունը։ Նա նաև տեղեկացրել էր, որ 2013թ. հունվարին կամփոփվեն «Նաիրիտում» ներդրումների համար հայտ ներկայացրած ընկերությունների ծրագրերը, հետո նոր դրանք կներկայացվեն հանրությանը»:






