AM
28 Դեկտեմբեր 2012 - 07:30 AMT

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ վիճակագրության ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները սակարկությունների արդյունքում նվազել են ԱՄՆ վիճակագրական տվյալների ֆոնի վրա, այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի համաշխարհային գները մինչ սակարկությունների ավարտը նվազել են 0,27 դոլարով՝ հասնելով 110,80 դոլարի մեկ բարելի դիամց: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,11 դոլարով՝ հասնելով 90,87 դոլարի մեկ բարելի դիմաց:

Շուկայի մասնակիցների թվում մինչ օրս պահպանվում են մտավախությունները ԱՄՆ նախագահի և հանրապետական կուսակցության միջև բանակցությունների ելքի մասին: