AM
28 Դեկտեմբեր 2012 - 07:47 AMT

Հունաստանի չորս խոշորագույն բանկերին պահանջվում է ևս 36 մլրդ դոլար

Հունաստանի չորս խոշորագույն առևտրային բանկեր 36 մլրդ դոլար կապիտալի կարիք ունեն, որպեսզի կարողանան շարունակել գործունեությունը, հաղորդել է երկրի Կենտրոնական բանկը, հաղորդում է BBC-ն:

Միջազգային վարկատուները Հունաստանին հատկացրել են տասնյակ միլիարդ դոլար բանկային հատվածի փրկության համար:

Ելնելով Կենտրոնական բանկի հայտարարություններից` այդ փողերը բավական են, որպեսզի աջակցեն չորս բանկերի: