AM
19 February 2003 - 14:47 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԺԱՄԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանում նախագահական ընտրությունների առաջին ժամերը նորմալ են անցնում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովը: Նա նշել է, որ Համագործակցության երկրների դիտորդները արդեն այցելել են չորս ընտրատեղամաս, որտեղ ամեն ինչ ընթանում էր կայուն ռեժիմով: Միեւնույն ժամանակ Յու.Յարովը նշել է, որ ընտրացուցակներում բացակայում էր Բելառուսում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանի անունը: Նրա խոսքերով, այս դեպքը չի կարելի խախտում համարել, քանի որ Ս.Հարությունյանը հնարավորություն ունի այդ կապակցությամբ դիմել դատարան եւ քվեարկել արդեն դատարանի համապատասխան որոշումից հետո: «Առաքելության ներկայացուցիչները նրա հետ կլինեն դատարանում, ինչը թույլ կտա նրանց ծանոթանալ դատավարության հետ»,-ասել է Յու. Յարովը: