AM
19 February 2003 - 14:32 AMT

ԺԱՄԸ 11 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ 112 ՀԱԶԱՐ ԸՆՏՐՈՂՆԵՐ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին պաշտոնական տվյալներով, տեղական ժամանակով առավոտվա ժամը 11 դրությամբ Հայաստանաում նախագահական ընտրություններին արդեն մասնակցել են 112 հազար ընտրողներ (4,8 տոկոսը): Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Ժամը 11-ի դրությամբ, Արագածոտնի մարզի 90 396 ընտրողներից 3 160-ը արդեն կատարել են իրենց ընտրությունը: Նույն ժամի դրությամբ, Լոռու մարզի 201 427 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 12 713 ընտրող: Արտակ Սահրադյանի գնահատմամբ, հանրապետության քաղաքացիների մասնակցությունը «բավականին ակտիվ է»: Նշենք, որ յուրաքանչյուր երեք ժամը մեկ Հայաստանի ԿԸՀ-ն կտեղեկացնի երկրի 1865 ընտրատեղամասերում քվեարկածների քանակի մասին: