Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների առավել հավանական ելքը երկրորդ փուլն է, որին կարող են հասնել ինչպես գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ընդդիմության թեկնածուներից որեւէ մեկը, այնպես էլ ընդդմությունից պետության ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատրաստ է շնորհավորել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե «նա հաղթի ազնիվ պայքարում»: Հիշեցնենք, որ ՀԿԿ առաջնորդն իր թեկնածությունը հանել է հօգուտ Արտաշես Գեղամյանի: Վլադիմիր Դարբինյանը չի թաքցրել, որ իրեն արդեն հայտնի է քվեարկության ընթացքում տեղ գտած խախտման որոշ փաստերի մասին, որոնք առնչվում են, հիմնականում, ընտրացուցակներում եղած խառնաշփոթին: Ընդ որում նա ընդգծեց, որ խախտումների վերաբերյալ լիակատար տեղեկատվություն չունի: