AM
8 Հունվար 2013 - 12:50 AMT

Հունվարի 8-ին մեկ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 403.87 դրամ

Հունվարի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.55 դրամ:

Ընդ որում, հունվարի 8-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 403.87դրամ, դեկտեմբերի 28-ի համեմատ ավելանալով 0.29 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 529.80 դրամ է` նվազելով 2.44 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.35 դրամ, ինչն ավելի է 0,08 կետով, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը: