Նավթի համաշխարհային գները նվազում են չորեքշաբթի օրվա սակարկությունների ընթացքում ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent Crude Oil տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,24 դոլարով կամ 0,21 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111,70 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը կրճատվել է 0.19 դոլարով դոլարով կամ 0.2 տոկոսով` մեկ բարելի համար 92.96 դոլար:
Վերլուծաբաններն ակնկալում են նավթի պաշարների աճ 2 մլն բարելով, վառելիքի պաշարների աճ` 2.5 մլն բարելով, դիտիլյատների` 1.9 մլն բարելով:






