«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն («Զվարթնոց») աշխատում է նորմալ ռեժիմով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Մշտական աշխատանքներ են տարվում թռիչքուղու մաքրման համար` չվերթների պլանային իրականացման նպատակով»,- ասել է նա:
Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում որոշում կընդունվի չվերթների ոչ երկար ուշացման մասին թռիչքուղու մաքրման աշխատանքների համար: Ընդհանուր առմամբ, օդանավակայանը չվերթներն իրականացնում է պլանավորված ժամանակացույցի համաձայն:
Հայաստանի Օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, հանրապետության ողջ տարածքում առատ ձյուն է տեղում:






