AM
9 January 2013 - 08:03 AMT

Apple-ը բյուջետային iPhone-ը կթողարկի 2013-ին

Apple ընկերությունն ուսումնասիրում է iPhone-ի բյուջետային տարբերակի ստեղծման հնարավորությունը` հաշվի առնելով շուկայում կորցրած դիրքերը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը` մեջբերելով տեղեկատվական աղբյուրները:

Հրատարակության տվյալներով, ընկերությունն ուսումնասիրում է ավելի էժան նյութերից սմարթֆոն թողարկելու հնարավորությունը: Մասնավորապես, բյուջետային iPhone-ի կորպուսը կարող է պատրաստվել պոլիկարբոնատային պլաստիկից, այլ ոչ թե ալյումինից, ինչպես iPhone 5-ը: Միաժամանակ, սարքի մնացած դետալները կարող են անփոփոխ մնալ կամ վերամշակվել սմարթֆոնի նախորդ տարբերակներից:

Բյուջետային iPhone-ի թողարկումը պլանավորված է 2013-ին: Առայժմ հայտնի չէ, թե որքան կէժանանա սարքը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: