Microsoft կորպորացիան հաշվետու է եղել Windows 8 օպերացիոն համակարգի ավելի քան 60 մլն արտոնագրերի շուկայում հայտնվելուց 2.5 ամիս անց, հաղորդում է Windows պաշտոնական բլոգը: Windows 8-ի վաճառքի տեմպերը մոտավորապես համապատասխանում են նրա նախորդի` Windows 7-ի ցուցանիշներին:
Windows 8-ը դարձել է Microsoft-ի առաջին սեղանի պլատֆորմը, որն օպտիմալացված է ինչպես ավանդական անհատական համակարգիչների, այնպես էլ պլանշետների հետ աշխատանքի համար: Այդ համակարգի հետ մեծ հույսեր են կապում ինչպես Microsoft-ը, այնպես էլ համակարգչային սարքավորումների բազմաթիվ արտադրողներ:
2012-ի հոկտեմբերի 26-ին մեկնարկած արտոնագրված պատճենների վաճառքի մասին հաղորդել է Windows-ի մշակման հարցերով Microsoft-ի ստորաբաժանման ֆինանսական տնօրեն Թամի Ռելերը J.P. Morgan Tech Forum ամենամյա համաժողովի ժամանակ: Ընկերության տվյալներով, այսօրվա դրությամբ Windows 8-ը մոտավորապես ցուցադրում է վաճառքի նույն տեմպերը, ինչ և Windows 7 պլատֆորմը նույն շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: