AM
9 Հունվար 2013 - 10:30 AMT

Գազի արտահանումը Ռուսաստանից 2012թ. նվազել է 8,7 տոկոսով

Գազի արտահանումը Ռուսաստանից 2012-ին 2011 թվականի համեմատ նվազել է 8,7 տոկոսով՝ մինչև 186,103 մլրդ խմ: Այս մասին ասվում է ՌԴ էներգետիկայի նախարարության նյութերում:

Ընդ որում, անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանն արտահանել է 19,8 մլրդ խմ գազ, ինչը 4,8 տոկոսով բարձր է 2011թ. դեկտեմբերի ցուցանիշից:

Գազի արդյունահանումը երկրում 2012-ին նվազել է 2,2 տոկոսով՝ հասնելով 655 մլրդ խմ: Այդ թվում «Գազպրոմը» 2012-ին կրճատել է գազի արդյունահանումը 5,1 տոկոսով՝ մինչև 482,3 մլրդ խմ, հայտնում է ՌԲԿ-ն: