AM
19 February 2003 - 13:30 AMT

ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ

Չգիտես ինչու, ես համոզված եմ, որ ներկայիս ողջ հետխորհրդային տարածքում կայունացման գործընթացը պետք է սկսվի հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նախօրեին Բաքվում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ, Դմիտրի Ռոգոզինը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ընթացքում: Ռուս խորհրդարանականը, վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը երկրի ներսում ներքաղաքական կայունության ամրապնդմանը զուգընթաց ավելի ակտիվ մասնակցություն կունենա այդ հարցերում: Ռոգոզինը կարծում է, որ Հարավային Կովկասը պետք է դառնա ռուսական քաղաքականության հատուկ ուշադրության գոտի: Ռուսաստանը չի կարող «աչք փակել» ամեն ինչի վրա, ինչ կատարվում է այս տարծաշրջանում, քանի որ առանց այդ խնդիրները լուծելու չի կարելի բուժել Հյուսիսային Կովկասի վերքերը: