«ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, որ ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը նշանակվել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին որպես «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու որդի:






