AM
9 Հունվար 2013 - 14:06 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 07.01.13թ.-13.01.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, փոխանցում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղթրդագրության, ոսկու գնման գինը կազմել է 19930.50 (-106.73), բացթողնման գինը` 21663.59 (-116.01) դրամ, արծաթի գնման գինը` 361.53 (-14.19), բացթողնման գինը` 392.97 (-15.42) դրամ, պլատինի գնման գինը` 18537.14 (-461.18), բացթողնման գինը` 20149.07 (-501.28) դրամ, պալադիումի գնման գինը` 8341.53 (+78.64), բացթողնման գինը` 9066.88 (+85.48) դրամ: