AM
9 January 2013 - 16:14 AMT

Intel Labs-ի աշխատակիցները աշխատում են PaperTab «թղթե» պլանշետի ստեղծման ուղղությամբ

Intel Labs-ի աշխատակիցները աշխատում են PaperTab գերբարակ «թղթե» պլանշետի ստեղծման ուղղությամբ: Սարքավորման գլխավոր առանձնահատկությունը 10.7 դյույմանոց անկյունագծով սև-սպիտակ չկոտրվող էկրանն է, որը ստեղծվել է E ink տեխնոլոգիայով:

«Թղթե» պլանշետում կիարռվում է Plastic Logic տեխնոլոգիան: Քանի որ ներդիրը պլաստիկից է, այլ ոչ թե ապակուց, PaperTab-ը կարելի է թեքել, գրում է Gizmag-ը: