«168 ժամ»-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու:
«Ծառուկյանին այս տեղեկությունը խիստ զարմացրել ու ցայրացրել է, ինչի արդյունքում նա հրահանգել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Այվազյանը չգրանցվի: ԲՀԿ-ականները համոզված են, որ եթե Այվազյանը, այնուամենայնիվ, գրանցվեր և մասնակցեր ընտրություններին, ապա ընտրվելու ամենամեծ հնարավորությունը հենց նա կունենար»,- գրում է թերթը:






