ԵՄ անդամ-պետությունների ֆինանսների նախարարները 2013թ փետրվարի 13-ի նիստի ժամանակ կքննարկեն ֆինանսական տրանզակցիաների հարկումը, փոխանցում է Associated Press-ը` հղելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը:
ԵՀ գնահատմամբ, ֆինանսական տրանզակցիաների համաձայնեցված հարկը կարող է ամեն տարի 57 մլրդ եվրոյի եկամուտ ապահովել: Առաջիկայում ԵՀ-ն պետք է զեկույցը կառուցի այն փաստի հիման վրա, որ հարկամնը կողմնակից են ոչ թե 27, այլ 11 երկրներ: Ծրագրվում է հարկն ընդունել 2014թ:






