AM
10 January 2013 - 09:34 AMT

Հայաստանում ինտերնետից օգտվողներին հաշվարկելու են նոր մեթոդով

Հայաստանի կառավարությունը հունվարի 10-ին արտոնել է ինտերնետից օգտվողների հստակ քանակը հաշվարկելու նոր մեթոդիկան: Հայաստանում ինտերնետից օգտվողների հաշվարկը այսօրվա դրությամբ իրականացվում է Հեռահաղորդակցման միջազգային միության մեթոդով, սակայն այն միանշանակ չէ:

Նախ կհաշվարկվի 15-74 տարեկան անձանց թիվը: Դրանից հետո ենթադրվում է հաշվարկել ֆիքսված ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված լայնաշերտ և դայլ-ափ (dial-up) բաժանորդագրությունները:

Հաջորդ փուլում անհրաժեշտ է հաշվարկել առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես ՅուԷսԲի (USB) մոդեմ, նաև շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները: Ապա պետք է հաշվարկել ստանդարտ շարժական կապի բաժանորդագրություններ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով: