Եվրոյի գոտուն, որը արդեն մի քանի տարի շարունակ չի կարողանում հաղթահարել պետական պարտքի ճգնաժամը, ծանր ժամանակներ են սպասում, գտնում է Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:
Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հայտարարել էր, որ եվրոյի գոտու վատագույն ժամանակներն արդեն ետևում են, իսկ 2012թ. բեկումնային էր ճգնաժամի հաղթահարման ճանապարհին:
«Դեռևս ծանր ժամանակներ ենք ապրում: Հնարավոր է, վատագույնը ետևում է, բայց մենք դեռ ծանր խնդիրներ ունենք լուծելու»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը:






