AM
11 January 2013 - 06:08 AMT

Եվրամիությունը մտադիր է ստիպել Google-ին փոխել որոնման արդյունքների արտացոլումը

Եվրամիությունը մտադիր է ստիպել Google-ին փոխել որոնման արդյունքների արտացոլումը: Եթե ամերիկյան ընկերությունը հրաժարվի կատարել ենթարկվել Բրյուսելի պահանջներին, ապա նրա դեմ կարող է մեղադրանք առաջադրվել հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Խոակին Ալմունիան հաղորդել է, որ մտադիր է պահանջել Google-ից փոխել որոնման արդյունքների արտացոլումը, քանի որ ընկերությունն օգտագործողներին ուղորդում է սեփական ծառայություններ, ինչը խեղաթյուրում է հարցումները և նվազեցնում մրցակցությունը: