AM
11 Հունվար 2013 - 05:56 AMT

ՌԴ կառավարությունը 1 մլրդ դոլար պետերաշխիքներ է տվել ՍՔԻ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի համար

ՌԴ կառավարությունը 1 մլրդ դոլար պետական երաշխիքներ է տրամադրել վարկին, որն անհրաժեշտ է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ին Sukhoi Superjet-100 ծրագրի աշխատանքների ֆինանսավորման համար, ասվում է կառավարության մամլո հաղորդագրությունում:

Այդ երաշխիքը վերաբերվում է վարկին, որը տրամադրվել է Վնեշէկոնոմբանկի կողմից: Պետերաշխիքը տրամադրվում է վարկի գումարը վերադարձնելու ՍՔԻ պարտականությունների ապահովման համար` սկսած 2015-ի հունվարի 1-ց:

Այսօրվա դրությամբ ՍՔԻ-ն ունի SSJ-100-ի 174 պայմանագրեր,այդ թվում` շվեյցարական Comlux և իտալական Blue Panorama Airlines ընկերությունների հետ