Նավթի համաշխարհային գներն ուրբաթ օրը ցուցադրում են խառը դինամիկա ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում հումքի արդյունահանման ծավալների նվազեցման մասին, ինչպես նաև ամերիկյան աշխատաշուկայի վիճակագրության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent Crude Oil հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.37 դոլարով կամ 0.33 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111.52 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,01 դոլարով կամ 0,01 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 93,83 դոլար:
Գների աճը զսպում են ԱՄՆ-ում գործազրկության հայտերի վերաբերյալ տվյալները, որոնց թիվը մեկ շաբաթում աճել է:






