AM
11 January 2013 - 09:38 AMT

Apple-ը iPhone սմարթֆոնների էժան տարբերակներ չի թողարկի

Apple ընկերությունը չի թողարկի iPhone սմարթֆոնների էժան տարբերակներ հակառակ այն տեղեկատվության, թե նման մոդել արդեն մշակվում է, հայտնել է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Ֆիլ Շիլլերը չինական Shanghai Evening News թերթին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ այս շաբաթ արևմտյան ԶԼՄ-ները Apple-ում իրենց աղբյուրների վրա հղումով հայտնել էին, որ ընկերությունը մշակում է iPhone սմարթֆոնի վարկածը, որը մտադիր է զարգացող երկրների շուկայում իրացնել մինչև տարեվերջ 99 մինչև 149 դոլարով: Թերթին տված հարցազրույցում Շիլլերը հերքել է այդ տեղեկատվությունը:

«Դա այն ուղղությունը չէ, որով մենք ցանկանում ենք զարգացնել մեր պրոդուկտները»,-ասել է Ֆիլ Շիլլերը: Շիլլերը նշել է նաև, որ ընկերությունը վերահսկում է սմարթֆոնների շուկայի 20 տոկոսը, սակայն ստանում է շահույթի 75 տոկոսը: Ընդ որում, Շիլլերի խոսքերը չեն նշանակում, թե Apple-ը չի աշխատում ավելի էժան տարբերակի վրա, գրում է թերթը: Նա միայն հերքում է տեղեկությունները էժանագին բաղադրիչներից սմարթֆոնների արտադրության մասին: