AM
14 Հունվար 2013 - 07:30 AMT

Volkswagen կոնցեռնի վաճառքները 2012թ. աճել են, հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 9,07 մլն ավտոմեքենայի

Volkswagen կոնցեռնի վաճառքները 2012թ. աճել են, հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 9,07 մլն ավտոմեքենայի: Սպառման խոշորագույն շուկաներն են Չինաստանն ու ԱՄՆ-ն, հայտնում է «Ռոյթերսը»:

Դեթրոյթում ընթացող ավտոսալոնում Volkswagen-ի գործադիր տնօրեն Մարտին Վինտերկորնը նշեց, որ մեկնարկող տարում ընկերությունում ակնկալում են առնվազն կրկնել նախորդ տարվա արդյունքները:

Միևնույն ժամանակ վաճառքի գծով դեպարտամենտի ղեկավար Քրիստիան Քլինգրը նշեց, որ անկայուն իրավիճակը Եվրոպայում կարող է բացասաբար անդրադառնալ կոնցեռնի ընդհանուր ցուցանիշների վրա: