Apple ընկերությունը կրճատում է iPhone 5 սմարթֆննորի արտադրության համար էլեկտրոնային մասերի պատվերների ծավալները` կապված այս սարքի պահանջարկի անկման հետ, որը պայմանավորված է Android սարքերի բարձր մրցակցությամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը` մեջբերելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:
Մասնավորապես, հունվար-մարտ ամիսների համեմատ գրեթե երկու անգամ կրճատվել է iPhone 5-ի համար էկրանների առաքման պատվերը, հաղորդում է WSJ-ը: Պատվերների նվազումը վերաբերվում է նաև այլ մասերին, գրում է հրատարակությունը:
Apple-ի այլ քայլը ցույց է տալիս, որ iPhone 5-ի պահանջարկը նախատեսվածից ցածր է եղել: