Հունվարի 15-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 1 մլն դոլարի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 406,45 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406,20 դրամ:
Միաժամանակ, հունվարի 15-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,58 դրամ` հունվարի 14-ի համեմատ կրճատվելով 0,96 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 545,38 դրամ` կրճատվելով 1,16 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,02 կետով` մինչև 13,51 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






