Մոսկվայի Վճռաբեկ դատարանը հայց է ստացել «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ից ամերիկյան Apple կորպորացիայի դեմ: ՌԵՈւ 2 մլն ռուբլու առգրավման հայց է ներկայացրել: Այդ տեղեկատվությունը հայտնվել է դատարանի կայքում:
Ռուսական ու ամերիկյան ընկերությունների միջև տարաձայնությունների պատճառների մասին մանրամասներ չեն հայտնվում: Հայցը գրանցվել է դատարանում հունվարի 14-ին, սակայն դատավարության օրը չի նշանակվել, հայտնում է ՌԲԿ-ն: