Այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների Պետական հանձնաժողովում, ադրբեջանական իշխանությունները Լեռնային Ղարաբաղին են հանձնել մի քանի օր առաջ կորած եւ սահմանակից կողմում որոնումների արդյունքում հայտնաբերված ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Սմբատ Պողոսյանին: Իր հերթին, ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել զինծառայող Համիդ Ալեքպերովին, որը ձերբակալվել էր փետրվարի 13-ին` ԼՂՀ պաշտպանության գիծն անցնելու փորձ կատարելիս: