Quora հարց ու պատասխանների կայքը գիրք է թողարկել, որում ներառված են 100 լավագույն հոդվածները, որոնք հրապարակվել են 2010-2012թթ: .pdf ձևաչափով գիրքը հնարավոր է անվճար ներբեռնել նախագծի կայքում:
440-էջանոց գիրքը բաժանված է 18 կատեգորիաների, ինչպիսիք են երաժշտությունը, գրականությունը, գիտությունը, կրթությունը,սնունդը և կյանքի խորհուրդները: Բոլոր հոդվածներն անգելերենով են:
Quora-ն սկսել է գործել 2010թ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: