AM
16 Հունվար 2013 - 06:09 AMT

Նավթի գները նվազել են Fitch հայտարարությունների և ԱՄՆ վիճակագրական տվյալների ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրվա սակարկությունների տվյալներով նվազել են ԱՄՆ-ի տնտեսության վիճակագրական տվյալների և Fitch գործակալության հայտարարությունների ֆոնին, որոնց համաձայն առանց պետական պարտքի խնդիրը լուծելու երկիրը կզրկվի բարձրագույն վարկային վարկանիշից:

Brent Crude Oil հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,58 դոլարով` մինչև մեկ բարելի համար 110,3 դոլար: WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,86 դոլարով` մինչև մեկ բարելի համար 93,28 դոլար:

Ներդրողներին հիասթափեցրել են Նյու Յորքի արդյունաբերության գործնական ակտիվության ինդեքսի մասին տվյալները, որոնք զգալիորեն ցածր են եղել վերլուծաբանների սպասումներից: