AM
18 February 2003 - 13:48 AMT

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՇԱՏ ԲՈՂՈՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք բողոքներ է ստացել Ադրբեջանից, որոնք առայժմ չեն ուսումնասիրվել: Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպական դատարանի նախագահ Լիցիուս Վիլհաբերը` Միլլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան»-ը, Եվրոպական դատարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանում ընդունվող օրենքները պետք է ոչ միայն համապատասխանեն եվրոպական չափանիշներին, այլեւ անհրաժեշտ է վերահսկել դրանց կատարումը: Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանի հաշվետվության համաձայն, միայն 2002 թվականին Ադրբեջանից ստացվել է 123 դիմում: