Հայաստանի հեռահաղորդակցությունների շուկան կայուն զարգացում է ապրում: Նման կարծիք են կազմել Հայաստանի հեռահաղորդակցությունների շուկայում հետազոտություններ անցկացրած Biz-lib.com կազմակերպության վերլուծաբանները: Ըստ փորձագետների, այդ մասին են վկայում ներդրումների աճը ՀՀ ենրթկառուցվածքների ոլորտում եւ նոր ծառայությունների տրամադրումը հեռահաղորդակցության ոլորտում: Սակայն վերլուծաբանները նշում են նաեւ Հայաստանում հայտնաբերված խնդիրները: Հիմնականում շոշափվում է «ԱրմենՏել» հեռախոսային ընկերության մենաշնորհի հարցը: Այդպես, զեկույցում նշվում է, որ «ԱրմենՏելը» երկրում կապի ազգային տրամադրող է, մինչեւ 2013 թվականը ունի Հայաստանում հեռահաղորդակցությունների բոլոր ծառայությունների տրամադրման բացառիկ իրավունքը` ներառյալ ֆիկսված հեռախոսային գծերը, IP-հեռախոսային ծառայությունները, Ինտերնետը, ինչպես նաեւ բջջային կապը: Անդրադառնալով Հայաստանում Ինտերնետի ենթակառուցվածքների զարգացման հարցերին` մասնագետները ուշադրություն են դարձնում, որ թեեւ նկատվում է կայուն զարգացում, ցանցի կիրառման շուկան չափազանց փոքր է` ընդամենը 7,5 տոկոս, ընդ որում, որ, ըստ զեկույցի, Ադրբեջանում եւ Վրաստանում Ցանցը հասանելի է բնակչության համապատասխանաբար 6 եւ 5 տոկոսին: Կան նաեւ որոշ խոչընդոտներ կապի որակի զարգացման ճանապարհին: Դրանց թվում են հեռախոսային գծերի եւ խոսակցությունների թանկությունը, համակարգչային սարքավորումների բարձր արժեքը բնակչության աշխատավարձերի համեմատ: